![](/banners/BeFunky-design.jpg)
Պեպ Գվարդիոլան՝ Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1137654.jpg)
Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչը «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է:
Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթի»-ն 2023/24 մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով 4-րդ տարին անընդմեջ, ինչը բացառիկ ցուցանիշ է Անգլիայի առաջնության համար: Նման նվաճման դեռևս ոչ մի ակումբ չի հասել:
Պրեմիեր լիգայի 38 տուրերից հետո «քաղաքայինները» հավաքեցին 91 միավոր և 2 միավորով առաջ անցան երկրորդ տեղում հայտնված «Արսենալ»-ից:
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին: