
Ես պատրաստ եմ մանդատս վայր դնել, բայց Ալեն Սիմոնյանն էլ իր մանդատը պետք է վայր դնի. Արծվիկ Մինասյան

Սխալ մեկնաբանություն կա, որ եթե ընդդիմությունը վայր է դնի մանդատները արտահերթ ընտրություններ տեղի կունենան, Սահմանադրության մեջ նման նորմ չկա։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ավելին` դա կարող է բերել շատ ավելի մեծ ու այլանդակ դրսևորման, երբ իշխանությունը դիմադրության չի արժանանա, լեգիտիմ մակադրակով պառլամենտական հակադարձում չի լինի իշխանության գործողություններին»։
Մինասյանը նշել է, որ ինչ կարող է լինել մանդատները վայր դնելու և չդնելու դեպքում։