Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փաստաթուղթ:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի և Վրաստանի վարչապետի՝ Անկարայում դեմ առ դեմ և ընդլայնված կազմերով բանակցություններից հետո բանակցություններից հետո երկրների ղեկավարների ներկայությամբ Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության միջև ստորագրվել է «Էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր»։

Թուրքիայի անունից հուշագիրը ստորագրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, իսկ Վրաստանի անունից՝ փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031