Հնդկաստանի արևելքում առնվազն 12 մարդ է զոհվել կայծակի հարվածներից
Հնդկաստանի Բենգալիա նահանգում կայծակի հարվածների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս մի քանիսը տուժել են։ Այդ մասին հաղորդել է Xinhua գործակալությունը։
Մարդկանց մահվան դեպքեր են գրանցվել Մալդայի շրջանի գյուղական վայրում, որը գտնվում է նահանգի մայրաքաղաք Կալկաթայից 327 կմ հյուսիս, երբ բնակիչներն աշխատում էին դաշտում:
Հնդկաստանում կայծակի հարվածներից զոհվածների թիվը տարեկան հասնում է մոտ հազարի: