![](/banners/BeFunky-design.jpg)
Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1137269.jpg)
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի շախմատային մրցաշարում:
ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:
Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ: