Կոնկրետ այս պահին այդ հարցի արծարծումը չկա՝ որպես այդպիսին, լայն քննարկումների թեմա է. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածուի մասին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հավաք է անցկացնում Երևանի հյուսիսային պողոտայում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։ Մի քանի մետր հեռավորությամբ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում միջոցառում էր անցկացվում, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը: Ողջ տարածքը շրջապատված էր ոստիկանական ուժերով:

Այս ընթացքում լրագրողների հարցին, թե տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ իրեն են տեսնում վարչապետի թեկնածու, Տավուշի թեմի առաջնորդն արձագանքել է՝ լավ են անում, մարդիկ այդպես են զգում, այդպես են տեսնում:

«Սա լայն քննարկումների թեմա է: Չեմ էլ ուզում դրա վրա հիմա կենտրոնանալ: Երբ ժամանակը կգա, ամեն ինչ հստակ կլինի: Ժամանակից առաջ պետք չէ ընկնել: Կոնկրետ այս պահին այդ հարցի արծարծումը չկա՝ որպես այդպիսին: Կա, խոսում են, բայց այն շեշտադրումները, որ դուք անում եք՝ չկա»,- շեշտել է նա՝ չցանկանալով գաղտնազերծել իրենց հետագա անելիքները:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս