![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքական ապրանքները կարող են Իսրայել փոխադրվել 3-րդ երկրի տարածքով
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/Turkia-tntes-1.jpg)
Թուրքիան ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտրաշրջնառությունը։ Դրան անդրադարձել է Իսրայելի հեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Yedioth Ahronoth»-ը՝ ներկայացնելով դրա վերաբերյալ Իսրայելի ծրագրերը։ Նշվել է, որ թուրքական արտադրանքը կարող է Իսրայել փոխադրվել եվրոպական երկրների տարածքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը հայտարարել է, որ արգելքը շրջանցելու համար օրակարգում ժամանակավոր լուծում կա։ Դա ենթադրում է ստեղծել նոր լոգիստիկ երթուղի, որով թուրքական ապրանքները կփոխադրվեն նախ երրորդ երկիր, ապա՝ Իսրայել։
Ընկերությունը նաև նշել է, որ խնդրի նմանատիպ լուծումը թույլ է տալիս թուրք արտադրողներին շարունակել ապրանքներ մատակարարել Իսրայել՝ չխախտելով արգելքը և տեղյակ չլինելով, որ արտադրանքը հասել է Իսրայել։
Բեռնափոխադրող ընկերությունը հրաժարվել է բացահայտել, թե ո՞ր երկրների տարածքով կարող են կազմակերպվել բեռնափոխադրումները, սակայն իսրայելական թերթը ենթադրում է, որ թուրքական ապրանքները կարող են անցնել Բուլղարիայի և Ռումինիայի տարածքով:
Նաև նշվել է, որ այս տարանցումը լրացուցիչ ծախսեր կբերի բեռնափոխադրմանը, բայց կապահովի ապրանքների հոսքի շարունակականությունը։