Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շաբաթ օրվանից Կիրանցից Երեւան եկող երթը լուրջ մտահոգություններ է առաջացրել իշխանությունների մոտ․ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին եւ իշխանական քարոզչական բլոկը համակարգողներին հրահանգել է՝ թափով աշխատել սոցցանցերում եւ լրատվամիջոցներում. շարժումը հնարավորինս կապել նախկինների եւ Ռուսաստանի հետ, վարկաբեկել եկեղեցուն եւ Բագրատ սրբազանին, հայտարարել, որ Հայաստանը չի կարող կրոնապետություն դառնալ եւ այլն:

Մյուս կողմից զգուշացվել է իշխանականներին՝ այնպիսի հայտարարություններ չանել, որոնք ավելի կսրեն իրավիճակը եւ դժգոհ մարդկանց կհանեն իշխանության դեմ։ Իսկ այսօր այդ պայքարին կմիանա նաեւ ինքը՝ ասուլիս տալով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031