«Ֆիշեռ» ընկերությանը պատկանող ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
«Ֆիշեռ» ընկերությանը պատկանող ձկնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
Ինչպես տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ արտադրամասի փաթեթավորման սենյակում և սառնարանային հատվածում պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, իսկ առաստաղները չեն կանխարգելում կեղտի կուտակումը, խոնավության խտացման և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։