Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Էր-Ռիադում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Հաքան Ֆիդանը Էր Ռիադում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ֆիդանը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Գազայի հարցով կոնտակտային խմբի աշխատանքներին։

Այցի ընթացքում Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930