Ալիևը չի բացառել, որ Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել, որ հետագայում Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել։ Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ Վրաստանի համար գազի գինը շահավետ է և արտոնյալ, Հայաստանը նույնպես կկարողանա ադրբեջանական գազ գնել

«Այսօր մենք բավարարում ենք Վրաստանի գազի կարիքների գրեթե 100%-ը։ Մատակարարման ծավալները տարեցտարի ավելանում են և, կարծում եմ, հասել են 3 միլիարդ խորանարդ մետրի»,- ասել է Ալիևը:

«Հաշվի առնելով մերձությունը և ենթակառուցվածքները, իհարկե, նման համագործակցությունը բնական կլիներ»,- շեշտել է նա:

Միաժամանակ Ալիևը նշել է, որ նման համագործակցությունը հնարավոր կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930