
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։
Դեսպանը X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ, մասնավորապես, նշել է․
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- գրել է դեսպանը։