Բաժիններ՝

ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մտահոգություն է հայտնել Իրանի հետ առևտրի ոլորտում այլ երկրների կնքած պայմանագրերի առնչությամբ այն բանից հետո, երբ Պակիստանը և Իրանը մի շարք համաձայնագրեր են ստորագրել։ Այս մասին հաղորդում է պակիստանյան Samaa TV լրատվամիջոցը։

Ի պատասխան Պակիստանի և Իրանի միջև կնքված համաձայնագրերի վերաբերյալ հարցման՝ Միլլերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Պակիստանի խոշորագույն արտահանման շուկաներից մեկն է։ Նա խորհուրդ է տվել զգուշավորություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր դիտարկում են Իրանի հետ առևտրային համաձայնագրերի կնքումը։

«Մենք խորհուրդ ենք տալիս Իրանի հետ գործարար համաձայնություններ դիտարկող ցանկացածին զգուշանալ պատժամիջոցների հնարավոր վտանգից», – մեջբերում է լրատվամիջոցը Միլլերի խոսքերը։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հստակ չի նշել Պակիստանի անունը, սակայն հիշեցրել է Իսլամաբադի և Վաշինգտոնի առևտրային և տնտեսական կապերի մասին։

«Մենք նաև եղել ենք վերջին 20 տարիների ընթացքում Պակիստանի առաջատար ներդրողներից մեկը։ Պակիստանի տնտեսական հաջողությունը մեր երկուսի շահերից է բխում, և մենք անհամբերությամբ սպասում ենք մեր գործընկերությունը շարունակելուն», – հավելել է Միլլերը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պաշտոնական այցով գտնվում է Պակիստանում։ Երկու երկրները ստորագրել են 8 երկկողմ համաձայնագրեր։ Իսլամաբադում տեղի ունեցած բարձր մակարդակով հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները և երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնելու 10 միլիարդ դոլարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս