Մինչ Տավուշոմ Ոստիկանությունը բռնություն է կիրառում, Freedom House-ը կոշտ հայտարարություն է արել Ոստիկանությունում խոշտանգման մասին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ում անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող բռնությունների և ճնշումների շուրջ լուրերին:

«Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»,- ասված է գրառման մեջ:

Այս առնչությամբ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ «Ֆրիդըմ Հաուսը», հիմք ընդունելով Սամվել Վարդանյանի դեպքը, կոշտ հայտարարություն է կատարել Հայաստանում ոստիկանական բռնությունների վերաբերյալ։ Մինչդեռ նույն այդ րոպեին ոստիկանությունը անհամաչափ ուժ էր կիրառում Տավուշի խաղաղ ցուցարարների դեմ»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930