Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ

Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ես իմ սահմանը չեմ ճանաչում փշալարով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Գևորգ Սահակյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբին, որում ընդգրկված են նաեւ Տավուշի սահմանամերձ գյուղերի ղեկավարները, այդ թվում ինքը:

«Ես դեմ եմ հայկական դիրքերի հետքաշմանը, արյունով գծած սահմանի հետքաշմանը: Ես զինվորի արյունով գծած սահմանից բացի, ուրիշ սահման չեմ ճանաչում»,- հայտարարեց Սահակյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ։ Խմբի անդամներ են ընտրվել Տավուշի համայնքների ղեկավարներտը, սովորական տավուշեցիներ և այլ մարդիկ։

Նշենք նաև, որ արդեն 4-րդ օրն է ինչ տավուշեցիները փակել են ճանապարհը, այն բանից հետո, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930