Բաժիններ՝

Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել

Մալայզիայում ռազմածովային ուժերի զորահանդեսի փորձի ժամանակ երկնքում բախվել են երկու ռազմական ուղղաթիռներ։ Վթարի հետևանքով զոհվել են անձնակազմերի բոլոր 10 անդամները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի հայտարարությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Փերեք նահանգի Լումութ ռազմակայանում տեղական ժամանակով 9։32-ին։

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեսանյութի՝ խմբով թռչող մի քանի ուղղաթիռներից մեկի պտուտակը դիպչում է մյուս ուղղաթիռին, և երկու ուղղաթիռները կործանվում են։

Մալայզիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Խալեդ Նորդինը հայտնել է, որ ուղղաթիռները փորձ էին անում, որպեսզի մասնակցեն Մալայզիայի թագավորական նավատորմի 90-ամյակին նվիրված զորահանդեսին, որը պետք է անցկացվի ապրիլի 27-ին։ Նախարարը հայտնել է, որ բոլոր զոհվածները մինչև 40 տարեկան էին։

Կատարվում է հետաքննություն՝ տեղի ունեցածի պատճառները պարզելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930