Բաժիններ՝

Հայտնի տեսանյութի «Մերսեդեսը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Ապրիլի 16-ին սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր շրջանառվում. «Մերսեդեսի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանի Հարավարևմտյան թաղամասից 3-րդ գյուղ տանող հատվածում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։

Պարեկային ծառայողները ապրիլի 18-ի ժամը 10.45-ի սահմաններում վերոհիշյալ «Մերսեդեսը» հայտնաբերել են մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930