Հայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունն օգտագործում են բոլոր հնարավոր խողովակներն ու հարթակները՝ միջազգային գործընկերների մոտ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների նկատմամբ վանդալիզմի փաստերի մասին։

Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։

«Դրանք հանրայնացնելու, այդ ամենի վրա միջազգային ուշադրություն հրավիրելու քայլեր ևս իրականացվում են։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվում են մշտադիտարկման և մոնիթորինգի աշխատանքներ։ Միջազգային բոլոր հարթակներն օգտագործում են վանդալիզմի դեպքերն արձանագրելու և դրանք ուշադրության կենտրոնում պահելու նպատակով»,- հայտնեց նա:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում, ինտենսիվորեն փաստագրվում և արձանագրվում են Ադրբեջանի կողմից իրականացվող բոլոր խախտումները, տեսանելի և ոչ տեսանելի վանդալիզմի դեպքերը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է համապատասխան կառույցներին, կազմվում են արձանագրություններ, որոնց հիման վրա հնարավոր է որոշ գործընթացներ կազմակերպել։

«Այս փուլում մշտադիտարկումները կարևոր են՝ արձանագրելու ամենօրյա փոփոխությունները, հատկապես հուշարձաններին հասցվող վնասների տեսանկյունից»,- շեշտեց Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս