Բաժիններ՝

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ այս շաբաթ մտադիր է Կոնգրեսում քննարկման ներկայացնել Ուկրաինային և Իսրայելին օգնության տրամադրման առանձին օրինագծեր:

«Այս շաբաթ մենք կդիտարկենք վերաձևակերպված և ուղղումներով լրացված առանձին ​​օրինագծեր, որոնք վերաբերում են մեր դաշնակից Իսրայելի ֆինանսավորմանը, Ուկրաինային աջակցելուն, Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր դաշնակիցների ամրապնդմանը»,-X սոցիալական ցանցում տեղ գրած Ջոնսոնի խոսքերից է մեջբերել «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, Ջոնսոնը ենթադրում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն առանձին օրինագծերի շուրջ կքվեարկի ապրիլի 19-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930