Բաժիններ՝

ԱՄՆ-ն, Ֆիլիպինները և Ճապոնիան բանակցել են միջուկային ռիսկերի նվազեցման շուրջ

Միացյալ Նահանգները, Ֆիլիպինները և Ճապոնիան պնդում են, որ պատրաստ են ձգտելու դեպի առանց միջուկային զենքի աշխարհ՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին համապատասխան: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​Կրտսերի համատեղ հայտարարության մեջ: Այն տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո։

«Մենք վերահաստատում ենք դեպի առանց միջուկային զենքի աշխարհ մեր համատեղ ձգտումը, որի անկյունաքարն է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, և միջուկային զենք ունեցող երկրներին կոչ ենք անում աջակցելու կայունությանն ու թափանցիկությանը, ինչպես նաև առարկայական երկխոսություն վարելու միջուկային ռիսկերի նվազեցման շուրջ:

Մենք նաև կոչ ենք անում անհապաղ սկսելու միջուկային զենքի համար տրոհվող նյութի արտադրության արգելման պայմանագրի շուրջ վաղուց հասունացած բանակցությունները»,-ասված է հայտարարության մեջ։

Բացի այդ, երկրները հայտարարել են Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման հանձնառության մասին և վճռականորեն դատապարտել են ԿԺԴՀ-ի էսկալացիոն սպառնալիքները և բալիստիկ հրթիռների աննախադեպ քանակությունը, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղության և անվտանգության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս