Բաժիններ՝

Երիտասարդ բռնցքամարտիկները ԵԱ-ում առնվազն երեք մեդալ են ապահովել

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:

54 կգ քաշային Լուսիա Ավետիսյանը վստահ հաղթանակ տոնեց տանտերերի ներկայացուցիչ Գաբրիելիա Վենսիլի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ, առնվազն ապահովեց բրոնզե մեդալ։ Բոլոր ռաունդներում հայ մարզուհին ուներ նկատելի առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նաև նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Տղամարդկանց պայքարում հաղթանակ տոնեց Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը:

Հայ մարզիկը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ահարոն Կորոնայի հետ ու պարտության մատնեց 4:1 հաշվով: Գերծանր քաշային կարգում Միսակ Տեպանյանը սլովակ Սեբաստիան Սալոմոնի հետ մենամարտում հենց սկզբից գործեց առաջին համարով և վստահ հաղթանակ տոնեց 5:0 հաշվով: Սիմոնյանն ու Տեպանյանը կիսաեզրափակիչում են և ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930