Բաժիններ՝

Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան զինվորականի ոչնչացման մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները Լիբանանի հարավում ոչնչացրել են «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան»-ի ուժերի հրամանատարին: Այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) իր Telegram ալիքում։

«Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարված են հասցրել և վերացրել «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության «Ռադվան»-ի ուժերի հրամանատար Ալի Ահմեդ Հասինին… Հարվածն իրականացվել է Լիբանանի հարավում», – ասվում է ԻՊԲ-ի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ալի Ահմեդ Հասինի կոչումը համարժեք էր բրիգադի հրամանատարի կոչմանը։ Ըստ հաղորդագրության՝ նա պատասխանատու էր «Իսրայելի հյուսիսում իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչությունների պլանավորման և իրագործման համար»։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ գիշերային հարվածի ընթացքում վերացվել է «Հեզբոլլահ»-ի ևս երկու մարտիկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս