Բաժիններ՝

Ես շատ կուզենայի, որ սպորտի հիմնական արժեքները կիրառելի լինեին նաև մեր կյանքի մյուս բնագավառներում․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը գրում է.  «Սիրելի՛ հայրենակիցներ, մարզաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա առթիվ: Բոլորին հայտնի ճշմարտություն է, որ սպորտն այն եզակի բնագավառներից է, որի լեզուն համամարդկային է ու հասկանալի բոլորին: Այն միավորում է մարդկանց, տարբեր ազգերին ու պետություններին, որոնց ներկայացուցիչները՝ անկախ տարաձայնություններից, մրցահարթակ են դուրս գալիս և մարզասերներին պարգևում մրցակցության ու պայքարի զգացողությունը: Ես շատ կուզենայի, որ սպորտի հիմնական արժեքները, ինչպիսիք են արդար խաղը, թիմում համաձայնեցվածությունը և մրցակցի հանդեպ հարգանքը, կիրառելի լինեին նաև մեր կյանքի մյուս բնագավառներում: Ես միշտ ասել եմ, որ մեր մարզիկների վերջին շրջանի հաղթանակներն այսօր շատ են պետք մեր երկրին ու ժողովրդին, քանզի հենց այդ հաղթանակներով է ուղղվելու մեր երկրի կոտրված մեջքը, հենց այդ հաղթանակներով ենք մենք աշխարհին ապացուցելու, որ դեռ ասելիք ու անելիք ունենք:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին և մաղթում նոր հաղթանակներ ու նվաճումներ մեր մարզաշխարհի ներկայացուցիչներին:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930