Անահիտ Մանասյանը դեռ պարզաբանումների՞ է սպասում, որ եզրահանգումներ անի

Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք իրավաչա՞փ է համարում Նարեկ Սամսոնյանին բռնի գործողություններով ձերբակալելը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը պատասխանեց՝ թե՛ կադրերը տեսնելուց հետո, թե՛ ընդհանուր տեղեկատվությունը տարածվելուց հետո, մենք այցելել ենք Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։

Նրա խոսքով՝ եթե այդ մասով դիմել են իրավասու մարմիններին, ուրեմն՝ առնվազն իրավաչափության մասով կասկած են ունեցել. «Պարզաբանումներ ենք պահանջել իրավասու մարմիններից և դրանք ստանալուց հետո, հնարավորություն կունենանք եզրահանգումներ անելու»։

Հարցին, թե նախկին պարզաբանումները ստանալուց հետո, եղե՞լ է դեպք, որ համարել են՝ ոստիկանները խախտել են օրենքը և գործել են ոչ իրավաչափ՝ Մանասյանը պատասխանեց.

«Կարդացե՞լ եք մեր տարեկան զեկույցը։ Առանձնացրել ենք ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և նվազագույն իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր։

Ավելին ասեմ՝ արձանագրել ենք առերևույթ բռնության հետ կապված խնդիրներ։ Տեղեկացնեմ, որ ՄԻՊ-ը քննություն իրականցնող մարմին չէ, դատարան չէ։ ՄԻՊ-ի խնդիրը համակարգային խնդիրները բացահայտելն է»։

Տեսանյութեր

Լրահոս