Բաժիններ՝

Էդուարդ Սպերցյանը նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների հնգյակում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների հնգյակում է:

Transfermarkt-ի հրապարակած ցուցակում Հայաստանի ազգային թիմի անդամ Էդուարդ Սպերցյանը 4-րդն է: Նրա տրանսֆերի գինը կազմում է 18 մլն եվրո:

Առաջին տեղում Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Նապոլի»-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան է (80 մլն եվրո): Լավագույն հնգյակում են նաև Ուկրաինայի և Լոնդոնի «Արսենալ»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Զինչենկոն (42 մլն եվրո) ու Ռուսաստանի հավաքականի և ֆրանսիական «Մոնակո»-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը (30 մլն եվրո):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930