47-ամյա Մարատ Վ.-ն կալանավորվեց
ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 1-ին Մարտունի համայնքում ծառայություն իրականացնելիս Զիրոյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Մարտունու բաժին են տեղափոխել 47-ամյա Մարատ Վ.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Տամբովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: