Լեհաստանի նախագահի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվել ԱՄՆ կատարած այցի ժամանակ
ԱՄՆ-ում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռում անսարքություններ են հայտնաբերվել։ Սակայն նախագահը չի փոխել պլանները և այնտեղից կմեկնի Բրյուսել պահեստային ինքնաթիռով։ Այս մասին հաղորդում է լեհական Interia հրատարակությունը։
«Միացյալ Նահանգներում Լեհաստանի նախագահի ինքնաթիռի հետ կապված խնդիրներ են առաջացել: Կառավարական Boeing 737-ում աննշան անսարքություն է հայտնաբերվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ ինքնաթիռում շարքից դուրս է եկել անձնակազմի մոնիտորների համակարգը։ Հրատարակության տվյալներով՝ Դուդան կվերադառնա պահեստային ինքնաթիռով, որը պետք է միջանկյալ վայրէջք կատարի Ազորյան կղզիներում, իսկ նրա ինքնաթիռը դատարկ կթռչի։
Մարտի 14-ին Դուդան կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Անջեյ Դուդան մարտի 13-ին վարչապետ Դոնալդ Տուսկի հետ միասին ԱՄՆ-ում հանդիպել է նախագահ Ջո Բայդենի հետ։