Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով կա 1 զոհ, 6 վիրավոր
Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով կա 1 ՌԴ Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 6 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում։
«Բելգորոդում և Բելգորոդի շրջանում աշխատել է մեր ՀՕՊ համակարգը, խոցվել է դեպի քաղաք շարժվող 10 օդային թիրախ… Պայթյունի հետևանքով մեքենան, որի ղեկին խաղաղ բնակչուհի էր, շրջվել է։ Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է», – գրել է Գլադկովը։
Նա նաև հայտնել է, որ վիրավորվել է 4 կին և 2 տղամարդ։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։
Բացի այդ, Գլադկովը գրել է, որ Բելգորոդում գնդակոծության հետևանքով տուժել է 11 մասնավոր տնային տնտեսություն, 2 բնակարան 2 բազմաբնակարան շենքում, հյուրանոց և մարզասրահ, ինչպես նաև 53 ավտոմեքենա։