ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի և ՌԻԱ Նովոստի գործակալության համար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանում միգրանտների թիվը կազմում է աշխատողների ընդհանուր թվի 3,7 տոկոսը:
Ֆորումին տեսաուղերձով բացման խոսքով է հանդես եկել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
Ենթադրվում է, որ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Չորսհարկանի շենքը լիովին ավերվել է, նաև տուժել են հարևան շենքերը։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում ձերբակալել են ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի, որը զբաղվել է սինթետիկ թմրանյութերի արտադրությամբ ու վաճառքով։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտնում է, որ միանում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբին (ANCA) և իրավապաշտպաններին, որոնք կոչ են անում Միացյալ նահանգներին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպան քաղաքականության համար։
Վլադիմիր Պուտինի հարցազրույցը Դմիտրի Կիսելյովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնակայանի կոնֆերանսների սրահում դեսպանների մասնակցությամբ անցկացված ավանդական «իֆթար» (ընթրիք Ռամադանի՝ Իսլամում սուրբ ամիս համարվողամսվա ընթացքում) ծրագրի շրջանակներում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 22-25-ը Ժնև կմեկնի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։
Պաշտոնական Բաքուն Երևանից օրեր առաջ պահանջել է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Խոսքը Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։ Երեկվա իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի այս հայտարարությանը, ասել է, որ «ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին», միաժամանակ ընդգծելով, որ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված գյուղերի անունները ՀՀ տարածքում երբեք չեն եղել:
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը` հանձնաժողովը ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` վերոնշյալ պահանջների հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։
Սալիվանը նշել է, որ այդ հրապարակումներն «անանուն պաշտոնյաների չտեղեկացված ենթադրություններ» են, որոնք ինքը չի մեկնաբանի։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե նոր ուղղությունների համար օդի տուրքի ազատման մասին օրենսդրական փոփոխությունից հետո ինչպե՞ս է աշխատել նոր կարգավորումը, ի՞նչ դինամիկա կա:
«Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։ Մեծանալիս ինձ միշտ ասել են, որ աղջիկը պետք է իրեն «խելոք պահի», խոնարհ լինի, նորմալ հագնվի, շատ չխոսի, խենթություններ չանի»,- բացատրում է Ժակլինը։ Այս երգով Ժակլինը քննադատում է հասարակության ստեղծած արհեստական կանոնների և սահմանափակումների կիրառումը, որոնք, ըստ նրա, ստիպում են աղջիկներին մոռանալ իրենց իրական ես-ը, քանի որ նրանց անընդհատ թելադրում են, թե ինչպես պիտի պահեն իրենց և ով պիտի լինեն:
Ինյարիտուի դիտարկմամբ՝ միջազգային հանրության միջամտության հրատապ անհրաժեշտություն կա՝ ապահովելու հարյուր հազարից ավելի տեղահանված արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ խուսափելով բռնությունից և հալածանքներից:
Ամենամյա փառատոնն ունի 2500 տարվա պատմություն։
«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) հետաքննող լրագրողների խումբը բացահայտել է, որ հոլիվուդյան պրոդյուսերներից մեկը ծրագրել է քարոզչական ֆիլմեր նկարահանել՝ փառաբանելով մի քանի բռնապետ ղեկավարների միլիոնավոր դոլարների դիմաց։
Բրիտանացի լրագրող Ռիչարդ Մեդհասթը X սոցցանցի իր էջում քննադատել է արևմտյան քաղաքական գործիչների երկակի դիրքորոշումները Գազայում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ։
Հատուկ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի համար Mediahub-ը օրեր առաջ հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանին սպասարկող Lexus-ը՝ առջևի մգեցված ապակիներով, ինչն օրենքի խախտում է։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների՝ ՀՀ պետական բյուջեի հիմնական ցուցանիշները 2024 թվականի հունվարին ունեցել են հետեւյալ տեսքը՝ պակասուրդ՝ 68 մլդ դրամ, ծախսեր՝ 116 մլդ դրամ, եկամուտներ՝ 184 մլդ դրամ։
Ծովինար Վարդանյանը ԱԺ փորձագետին մեղադրեց քաղաքական կարծիք հնչեցնելու մեջ՝ միջամտեց Թունյանը
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է առաջացրել արցախյան քաղաքական շրջանակներում։
Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ արգելվել է ««ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» ՀԿ-ի նախագահ, «Վարդանանք» ազգային շարժման համակարգող Թոնի Դովլաթյանի կողմից` 2024 թվականի մարտի 8-27-ն Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքների անցկացումը:
Ավիացիոն ոլորտում տուրքեր սահմանելով, միայն բյուջեն եք լցնելու. փորձագետը՝ փոխնախարարին
ՔՊ-ում խոր հիասթափություն կա արտգործնախարար Արարատ Միրզոյանից, որին թիմում ոմանք դիտարկում էին որպես Փաշինյանին փոխարինող՝ իր ինքնուրույնության եւ սկզբունքների շնորհիվ։
Դեռեւս հունվարի 10-ին Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչապետի հանձնարարությամբ։ Խոսքը մասնավորապես այն «դուշի» մասին էր, որը Նիկոլը հայտնաբերել էր ՝հանձնարարելով արագ պարզել գնի խնդիրն ու զեկուցել:
Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները հաջորդ շաբաթ կգնան խորհրդարան:
Արցախի քաղաքական վերնախավը դիմել է ԿԲ-ին` առաջարկելով կարգ մշակել, որով կվերադարձնեն արցախցիների գումարները՝ 2019-23 թթ․ կուտակած։ ԿԲ-ն պատասխանել է, որ կառավարության հետ պետք է համաձայնեցնի հարցը, եւ դիմել է արցախցիների հարցերով զբաղվող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին:
Հակակոռուպցիոն դատարանում Ռուբեն Վարդազարյանը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել իր տան խուզարկության վերաբերյալ, միայն նշեց, որ այն, ինչ փնտրել են, չեն գտել:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։