Բաժիններ՝

Իրանում կրակի փառատոնի ժամանակ 26 մարդ է զոհվել, 4300-ից ավելի մարդ՝ վիրավորվել

Իրանում «Չահարշանբե-Սուրի» կրակի փառատոնի ժամանակ զոհվել է 26 մարդ, ավելի քան 4360 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ ամեն տարի իշխանություններն իրականացնում են հրավառության վտանգների մասին հանրության իրազեկությունը բարձրացնելուն ուղղված արշավներ։

«Չահարշանբե-Սուրի» թարգմանաբար նշանակում է «չորեքշաբթի օրվա տոնախմբություն»։ Փառատոնը տեղի է ունենում իրանական Նոր տարվան նախորդող վերջին չորեքշաբթի օրվա նախօրյակին, այս տարի՝ մարտի 12-ի երեկոյան։ Նովրուզից մեկ շաբաթ առաջ իրանցիներն ընտանիքի անդամների և ընկերների հետ հավաքվում են խարույկների կողքին և դրանք վառ են պահում մինչև լուսաբաց։

Ամենամյա փառատոնն ունի 2500 տարվա պատմություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս