
Ֆրանսիական պաշտպանական ընկերությունները ռազմական տեխնիկա կարտադրեն Ուկրաինայում

Ֆրանսիան նախատեսում է, որ իր սպառազինությունների որոշ արտադրողներ արտադրեն շատ անհրաժեշտ ռազմական տեխնիկա անմիջապես Ուկրաինայի տարածքում՝ օգնելու երկրին Ռուսաստանի դեմ պատերազմում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնունի հայտարարությունը:
«Ֆրանսիական երեք ընկերություն գործընկերային հարաբերություններ կհաստատի ուկրաինական ընկերությունների հետ, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի և ցամաքային սարքավորումների ոլորտում՝ ուկրաինական տարածքում պահեստամասերի և, հնարավոր է, ապագայում զինամթերքի արտադրության համար» -ասել է նա: