Բաժիններ՝

Սանդուն հայտնել է Դնեստրի երկու ափերի վերամիավորման հնարավորության մասին

Մերձդնեստրում զինված բախումների մեկնարկի տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը հիանալի հնարավորություն է միավորելու Դնեստրի երկու ափերը՝ հանուն ընդհանուր բարեկեցիկ ապագայի։

Մոլդովայի իշխանությունները ծաղիկներ են դրել Վշտալի մոր հուշարձանին՝ ի հիշատակ Մերձդնեստրի հակամարտությունում զոհվածների։ Միջոցառմանը ներկա են եղել նախագահ Մայա Սանդուն, ինչպես նաև կառավարության և խորհրդարանի անդամներ։

«Մոլդովան գտնվում է խաչմերուկում, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու որոշումը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ միավորելու մեզ մի նախագծի շուրջ, որը կհանգեցնի Դնեստրի երկու ափերի մարդկանց խաղաղ և բարգավաճ ապագային: Կառավարությունը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել երկրի խաղաղ վերամիավորման համար»,- ասել է Սանդուն։

Նա շնորհակալություն է հայտնել զինվորականներին և իրավապահներին, ովքեր ապահովում են խաղաղությունն ու անդորրը Մոլդովայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս