
Բանգլադեշում խոշոր հրդեհն առնվազն 45 մարդու կյանք է խլել

Բանգլադեշում տեղի ունեցած խոշոր հրդեհն առնվազն 45 մարդու կյանք է խլել, տասնյակ մարդիկ վիրավորել են։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը`վկայակոչելով երկրի առողջապահության նախարարին։
Նախարարի տվյալներով՝ այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 22 մարդկանց վիճակը ծայրահեղ ծանր է։
Հրդեհը բռնկվել է մայրաքաղաք Դաքայում՝ ռեստորանների 6-հարկանի շենքում, որտեղ բազմաթիվ ընտանիքներ իրենց երեխաների հետ ճաշում էին։ Ըստ հրշեջ ծառայության՝ հրդեհի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը։
Հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել միայն 2 ժամ անց։
Կառավարությունը հանձնաժողով է ստեղծել միջադեպը հետաքննելու համար։