Բաքվի դատարանում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի` «Գյանջայի դեպքերին» առնչվող ցուցմունքների մասին ադրբեջանական հրապարակումներից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց մտահոգվել, այսօր կարծես ՀՀ իշխանություններն ուշացումով սկսել են հասկանալ, որ Բաքվի դատավարությունը ոչ թե այնտեղ պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ է, այլ Հայաստանի Հանրապետության, և, որ կեղծ մեղադրանքներով «դատավարությունն» Ադրբեջանը նաև օգտագործելու է բանակցություններում Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար: Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները պետք է գործուն քայլեր անեն, ինչի մասին խոսում են իրավապաշտպանները, նախկին պաշտոնյաները:
Հասկանալի է, որ միջազգային կառույցների վրա հույս դնելը անհեռանկար քայլ է, սակայն ամբողջովին ադրբեջանական հանցավոր կամայականություններն անտեսելու դեպքում, առնվազն դժվար է լինելու հետագայում հաղթահարել ստեղծված խութերը։
Հունվարի 17-ին Բաքվի դատարանում տրվել է Ադրբեջանում պահվող 23 գերիներից 15-ի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «բեմականացված դատավարության» մեկնարկը:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով քննարկմանը նշել է, որ Ալմա Աթայի հռչակագիրը բացարձակապես չի փաստում Արցախից հրաժարվելը, ընդհակառակը՝ դրանով հավաստվում է, որ Հայաստանը՝ որպես կողմ այս հռչակագրի, ելակետ է ընդունում արդեն իսկ իրացված ազգերի ինքնորոշման իրավունքը, և Արցախն այլևս չի կարող ճանաչվել Ադրբեջանի կազմում:
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը։ Սահմանադրությունը ներառում է նաև նախաբանը, որը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, դա էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզխորհրդի՝ վերամիավորման մասին համատեղ որոշմանը։ Այն, փաստորեն, Սահմանադրության մաս է։ Շատ հաճախ ասում են, թե Սահմանադրության մեջ նման դրույթ ուղղակիորեն չկա, բայց հարկավոր է այն փնտրել նախաբանում, իսկ Անկախության հռչակագիրը տալիս է բոլոր հարցերի պատասխանները։
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ լրատվության՝ թուրքիայի խորհրդարանի նախագահը, հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելը պատճառաբանել է Նեմեսիսի հուշակոթողի բացմամբ: Այս ցինիզմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես թուրք բարձրաստիճան չինովնիկներին չեն տրվի առնվազն հետևյալ պարզաբանումները՝
«Տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ կերպ չի առնչվում ազգային ինքնորոշման իրավունքին, բայց մեր հանրությունն ավելի շատ լսում է թեզեր, որ դրանք կապ ունեն, և մենք իբր ի սկզբանե ենք հրաժարվել Արցախից»,- այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Զենք պետք է հասցնել՝ ցանկացած ճանապարհով ու եղանակով, կյանքի հարց է, դա հեշտ չէ, բայց արել են դեռևս 80-ականների վերջերին, երբ անասելի բարդ էր։