Ռուսական բենզինի արտահանման ժամանակավոր արգելքից ամենաշատը կտուժի Թուրքիան

Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել բենզինի արտահանման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության կայացրած որոշումը։ Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի մարտի 1-ից վեց ամսով բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ գարնանը և ամռանը պահանջարկի աճը փոխհատուցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի վրա։ Իսկ թուրքական լրատվամիջոցները նշում են, որ այս որոշումից ամենաշատը կտուժի Թուրքիան։

Նշվում է, որ Ռուսաստանի հում նավթի մատակարարումները Թուրքիա 2023 թվականի նոյեմբերին աճել են մինչև օրական 400.000 բարել։

Նշվում է նաև, որ առաջիկա ամիսներին ակնկալվում էր, որ դեպի Թուրքիա մատակարարումը կավելանա, մանավանդ որ ռուսական մասնավոր նավթարդյունահանող «‎Lukoil»‎-ը ադրբեջանական «‎SOCAR»‎ ընկերության հետ պայմանագիր ստորագրեց «‎Socar»‎-ի թուրքական «‎STAR»‎ նավթավերամշակման գործարանում օրական մինչև 200.000 բարել նավթ վերամշակելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս