
Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հաստատումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Հունգարիայի խորհրդարանի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացումը։ Համապատասխան հայտարարությունը տարածել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
«Ես ողջունում եմ Հունգարիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու քվեարկությունը: Այժմ, երբ բոլոր անդամ երկրները հավանություն են տվել դրան, Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ պետությունը»,- ասել է Ստոլտենբերգը: