Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումը
Հունգարիայի խորհրդարանը փետրվարի 26-ին՝ գարնանային նստաշրջանի առաջին նիստում, վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, վերջնական քվեարկությանը, որը հեռարձակվել է Հունգարիայի օրենսդիրի պաշտոնական կայքում, 188 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը: Քվեարկությանը չի մասնակցել չորս պատգամավոր:
Այն բանից հետո, երբ Թուրքիան հունվարին վավերացրեց դաշինքին Շվեդիայի անդամակցությունը, Հունգարիան վերջին դաշնակից երկիրն էր, որը դա չէր արել: Վավերացումից հետո Շվեդիան պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։