Եգիպտոս-ԱՄԷ տուրիստական համագործակցությունը մտահոգել է Թուրքիային
Թուրքիայի տուրիստական գործակալությունն անդրադարձել է Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև զբոսաշրջության ոլորտում առկա համագործակցությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան վերոնշյալ երկրներին համարում է մրցակից զբոսաշրջության ոլորտում։
Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Եգիպտոսի՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Ռաս-Էլ Հեքմա շրջանի զարգացման համար, ինչպես նաև ընդգծվել է, որ ԱՄԷ-ն ծրագրում է Եգիպտոսում կատարել 35 մլրդ դոլարի ուղղակի ներդրում։
Միևնույն ժամանակ նշվում է, որ երկրները նախատեսում են խոշոր զբոսաշրջային նավերի համար կառուցել ծովային նավահանգիստ և նոր լողափ։