
Մարիա Ալեքսանյանը՝ ձիասպորտի Մոսկվայի առաջնության հաղթող

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ներկայացնող Մարիա Ալեսքսանյանը գրավել է Մոսկվայի առաջնության առաջին հորիզոնականը։
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում փետրվարի 25-ին կայացած ձիասպորտի Մոսկվայի առաջնությունում, հաղթահարելով 120 սմ արգելքն՝ Ալեքսանյանը դարձել է առաջնության բացարձակ հաղթող։
Մարիա Ալեքսանյանի մարզիչն Արթուր Բաղդասարյանն է։ Շաբաթներ առաջ 16- ամյա Մարիա Ալեքսանյանը «Виват, Россия» ձիասպորտի ակումբի համառուսաստանյան ամանորյա մրցաշարում դարձել էր երրորդ մրցանակակիր , իսկ 2023-ի տարեսկզբին Մարիա Ալեքսանյանն Համառուսաստանյան ձիասպորտի մրցաշարում դարձել է երկրորդ մրցանակակիր՝ հաղթահարելով 100 սմ արգելքը: