Կոնջորյանը չմեկնաբանեց Հայաստան Զելենսկու այցի և ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հարցերը
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի Ուկրաինայի նախագահի՝ Հայաստան այցի վերաբերյալ։
«Ժողովուրդ ջան, ես արդեն ասացի, որ պատասխանելու եմ միայն մեր քննարկման հետ կապված հարցերին, այլ մեկնաբանություններ չեմ անելու։
Մեր քննարկումը հետևյալն է՝ մենք բազմիցս ասել ենք, որ ԱԺ ներկայացրած բոլոր թեկնածուների հետ խմբակցությունները հանդիպում են, այսօր հանդիպում ենք ՍԴ դատավորի թեկնածու պարոն Բալայանի հետ, որին առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը։
Որոշում դեռ չունենք, պետք է հարցուպատասխանը լինի, որից հետո որոշում կկայացնենք»,- նշեց Հայկ Կոնջորյանը։
Լրագրողների հաջորդ հարցը վերաբերում էր ՀԱՊԿ-ից դուրս գալուն, Հայկ Կոնջորյանը կրկին պատասխանեց՝ այլ մեկնաբանություն չի անելու։
Հիշեցնենք՝ օրերս «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), շեշտելով, որ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում