ՀԱՊԿ որոշումը, որը նախատեսում էր նաև ռшզմատեխնիկական օգնություն և մի շարք այլ միջոցներ, Երևանը մերժել է հեռահար նպատակներով. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ շեշտելով, որ «կտրականապես անընդունելի է ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատը չկատարելու՝ հայկական իշխանությունների կշտամբանքը»։

«Ելնում ենք նրանից, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ իրավունքներով և պարտավորություններով։ Մոսկվան նաև հույս ունի, որ Երևանում կհասկանան, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և վերացվեն հանգիստ երկխոսության մեջ։

Ըստ այդմ, ՌԴ-ում երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ են ակնկալում, թե ինչ է կանգնած Փաշինյանի արտահայտությունների հետևում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Մոսկվան Նիկոլ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ ելնում է նրանից, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով, սակայն ՌԴ-ն Երևանից պարզաբանում է ակնկալում այդ հայտարարության վերաբերյալ:

«2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և ՀՀ սահմանամերձ շրջաններ է ուղարկվել ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի առաքելություն։

Արդյունքներով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել էր որոշում ՀՀ-ում դիտորդական առաքելություն տեղակայելու մասին։

Մեր մեղքով կամ կազմակերպության մյուս անդամների մեղքով չէ, որ այս հավասարակշռված որոշումը մերժվել է Հայաստանի իշխանությունների կողմից, նշել են գերատեսչությունից։

Հավելել են, որ «ի պատասխան Երևանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդների. փաստերը վկայում են և կասկած չեն թողնում նրանց աշխատանքի զրոյական արդյունավետության մասին»,-ասված է տարածած հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս