Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 99-րդ հայցադիմումը:
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ փետրվարի 18-ի երեկոյան շտապօգնությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում՝ արյան լաբորատոր քննությամբ (տեղափոխվել էր 6 երեխա՝ 3 ընտանիքից (միևնույն օջախից), նախնական ախտորոշումը՝ թունավորում)։
Ոստիկանությունը հաստատել է, որ Էնգայում բախումները «շարունակվող պայքարն են ամբուլին և սիկին ցեղերի և նրանց դաշնակիցների միջև»:
Հայ Եկեղեցւոյ Համալսարանական Ուսանողներու Միութեան (Հ.Ե.Հ.Ո.Մ.) 60-ամեակի նուիրուած ձեռնարկներու ծիրին մէջ, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Շաբաթ, 17 Փետրուար 2024-ին, «Կիլիկիա» թանգարանի սրահին մէջ տեղի ունեցաւ համագումարներու շարքին երրորդն ու վերջինը՝ «Հայրենիքն Ու Հայրենասիրութիւնը» խորագրով։ Հ.Ե.Հ.Ո.Մ.ի կազմակերպութեամբ սոյն համագումարներու շարքի հովանաւորն է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Համայնքներու Բաժանմունքը։
Վախեցնող է երիտասարդ սերնդի հեռանալու համատարած ցանկությունը։Ես չեմ մեղադրում և չեմ արդարացնում ոչ մեկին։ Ես դրա իրավունքը չունեմ։ Ես ուղղակի փաստում եմ վտանգը։ Այսօրվա իշխանության ռիսկային, անհեռանկար քաղաքականության պայմաններում երեխաներիդ պահել Հայաստանում՝ չափազանց բարդ որոշում է։
Իսրայելն առաջին անգամ է հայտարարում, որ իր զորքերը կարող են մտնել Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ, որտեղ ապաստան է գտել շուրջ 1,5 միլիոն պաղեստինցի։
Իրանում տարբեր շրջանակների հետ ունեցածս հանդիպում-քննարկումների ժամանակ, Սյունիքի հետ կապված թեման թերևս առանցքայինն էր:
Մասիս-Երևան ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի մոտակայքում, բախվել են VAZ (վարորդ՝ Վ․ Զ․, ծնված 1976 թ․) և Skoda (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Տ․ Մ․-ն (ծնված 1986 թ․) տեղում մահացել են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական օրը մեդալների համար կպայքարեն 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը:
Ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանից հետո երկրի տարբեր քաղաքներում հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել, որոնց ժամանակ շուրջ 400 մարդ է ձերբակալվել։
Ադրբեջանի պահով ամեն բան պարզ է, բայց Ադրբեջանը դեն է նետել այդ փաստաթուղթը քո հետ միասին ու քո օգնությամբ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Իսրայելի կառավարությունն իր ամենշաբաթյա հանդիպման ժամանակ միաձայն հավանություն է տվել վարչապետ Բենիամին Նաթանյահուի կողմից ներկայացված բանաձևին, որը մերժում է միջազգային հանրության «թելադրանքը» պաղեստինցիների հետ կարգավորման վերջնական կարգավիճակի և պաղեստինյան պետության ճանաչման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ-ում բնական գազի արժեքն ընկել է մինչև երեսուն տարվա նվազագույնը՝ թերթաքարային գազի ռեկորդային արդյունահանման և պահանջարկի անկման պայմաններում: Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։
Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում հավատացյալների զգացմունքները վիրավորելու կասկածանքով ձերբակալվել է 24-ամյա դաջվածքի վարպետը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը շարունակում է լազերային զենք մշակել, գրում է Անադոլու գործակալությունը։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ եվրոպական երկրների ընդհանուր պաշտպանության համար ստեղծված «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնությանը» (ESSI) կմասնակցեն նաև Թուրքիան և Հունաստանը։
Գերմանիան 2023 թվականին Ադրբեջանից ներմուծել է մոտ 4,2 հազար տոննա տխիլ (աղավաղված անվանումը՝ պնդուկ), ինչը վերջին 6 տարվա ընթացքում առավելագույն ծավալն է. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԳԴՀ դաշնային վիճակագրական վարչության տվյալներին։
Ալիևի հետ հանդիպման ժամանակ հիմնական արձանագրումը այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։
Արգանակի համար ոսկորով միսը դրեք կաթսայի մեջ, վրան լցրեք 2 լ ջուրը, կրակի վրա եռացրեք, փրփուրը հեռացրեք, միջին ուժգնության կրակի վրա 1,5 ժամ եփեք: Պատրաստի արգանակի միջից միսը հանեք, արգանակը հովացրեք:
Խարույկի վրայով ցատկելը ժողովրդական ավանդություն է, խաղ, իսկ գուշակություններին հավատալ պետք չէ: Ավանդույթն ազգային մշակույթի մաս է:
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկի։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««…Այս ամենը ինչի՞ համար եմ ես ասում և անում, դրա համար, որ դավաճա՞ն եմ, նրա համար, որ օտարերկյա գործակալ եմ, ով երազումա, որ էլ ինչ հող տա որևէ մեկին…»։
2024 թվականի հունվարին Վրաստան փոխանցվող գումարի ծավալը նվազել է։ Անցած տարվա հունվարի համեմատ նվազումը կազմում է 40,8 տոկոս։ Թարմացված տվյալները հրապարակել է Վրաստանի Ազգային բանկը։
Դիետոլոգ Լիզա Աթենքան պատմել է, թե արդյոք խնձորի քացախ խմելն օգնում է նիհարել:
Ուկրաինայի հարցով մենք ՌԴ դաշնակիցը չենք, ուկրաինացիները մեզ բարեկամ են, հայերը էնտեղ լավ են զգացել
Ֆինանսական ու բանկային կայունությանը սպառնացող վտանգի անհիմն պատճառաբանությամբ, կառավարությունը վերցրեց բանկերի ռիսկը և հարկատուների ու քաղաքացիների հաշվին պարտավորվեց բանկերին փոխհատուցել շուրջ 220 մլրդ դրամ։ Ու քանի որ այդքան փող չուներ, որոշեց դա անել՝ պարտատոմսեր թողարկելով և բանկերին հանձնելով։