Ամենաշատ գումար Վրաստան է փոխանցվել ՌԴ-ից

2024 թվականի հունվարին Վրաստան փոխանցվող գումարի ծավալը նվազել է։ Անցած տարվա հունվարի համեմատ նվազումը կազմում է 40,8 տոկոս։ Թարմացված տվյալները հրապարակել է Վրաստանի Ազգային բանկը։

Հունվար ամսին Վրաստան ամենաշատ գումար է փոխանցվել ՌԴ-ից, որին հաջորդող երկրների հնգյակում են Իտալիան, ԱՄՆ-ը, Հունաստանը և Իսրայելը։

Հունվարին Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 263,4 մլն ԱՄՆ դոլար (704,6 մլն լարի), որից գրեթե 26 տոկոսը՝ 67,64 մլն դոլարը, եղել է Ռուսաստանից, ինչը գրեթե 75 տոկոսով պակաս է 2023 թվականի հունվարի համեմատ։

Այս տարվա առաջին ամսում Վրաստանից արտերկիր է փոխանցվել 25,9 մլն ԱՄՆ դոլար (69,2 մլն լարի), ինչը 1,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Տեսանյութեր

Լրահոս