
Գերմանիայի պաշտպանության նախարար. Եվրոպայի երկինքը կպաշտպանի նաև Թուրքիան

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ եվրոպական երկրների ընդհանուր պաշտպանության համար ստեղծված «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնությանը» (ESSI) կմասնակցեն նաև Թուրքիան և Հունաստանը։
Նշելով, որ երկու երկրների մասնակցությամբ նախաձեռնությանը մասնակցող երկրների թիվը հասել է 21-ի` Պիստորիուսը հայտնել է․ «Այսքան կարճ ժամանակում մենք շատ լավ թվի ենք հասել»։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչությունում կայացել էր «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնության» (ESSI) Թուրքիայի և Հունաստանի մասնակցությունը կարգավորող փաստաթղթի ստորագրման արարողությունը,որին ներկա է գտնվել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: