
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով կասեցվել է Բարեկամության մետրոյի գետնանցումում գործող սննդի կետի աշխատանքը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անհատ ձեռնարկատեր Մարինա Հովհաննիսյանին պատկանող՝ Բարեկամության մետրոյի գետնանցումում գործող հանրային սննդի օբյեկտում ստուգում է իրականացրել, ինչի ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։
Սննդի կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից:
Չեն եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններ՝ տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներ, չորացման հիգիենիկ սարքեր,
Բացակայել է անձնակազմի համար հանդերձարանը:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։