
Սոկրատ Հ.-ն կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և վետերանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 13-ին բաժին է ներկայացել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող 32-ամյա Սոկրատ Հ.-ն:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: