Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԱՄՆ աջակցությունը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերում:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացմանը, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս