Բաժիններ՝

Հայաստանը կվերածվի մեծ շուկայի, իսկ ժողովուրդը՝ հասարակ առևտրականների

Ռուզաննա Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տրանզիտային արտահանումը տնտեսության զարգացման ցուցանիշ չէ և այն չի կարող գումարվել իրական արտահանման ցուցանիշին՝ թվին, առավել ևս չի կարող զարգացնել երկրի տնտեսությունը՝ բարձրացնելու համար ժողովրդի կենսամակարդակը։

2023թ. նոյեմբեր ամսին ՀՀ-ից արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ 71 ԱՏԳ կոդի ներքո ապրանքատեսականի $ 547 859 000 արժեքի չափով, իսկ ՌԴ-ից ներմուծվել է $ 403 649 000 արժեքի չափով։

Ամբողջ տարվա կտրվածքով ԱՄԷ է արտահանվել $1 068 000 000 արժեքի չափով նույն դասի ապրանքից, իսկ ՌԴ-ից ներմուծվել է $ 1 311 199 000 արժեքի չափով ապրանքատեսականի։ Այսինքն ՌԴ-ից ներմուծված ապրանքի 81.5%-ը տրանզիտային արտահանում է եղել։

ՌԴ-ից ներմուծված ապրանքի դեպքում պետական բյուջե մուտք չի լինում ոչ հարկեր, ոչ մաքսեր, իսկ արտահանումը ազատված է հարկումից ընդհանրապես։

Իսկ 2023թ. ի ընթացքում՝ դեկտեմբեր ամիսը ներառված չէ, 71 դասի ներքո ներմուծված ապրանքի ընդհանուր թիվը կազմել Է $1 723 555 000, որի մեջ ԱՄԷ արտահանման մասնաբաժինը կազմում է 62%:

Հայաստանից 2023թ. ընթացքում՝ նոյեմբեր ամիսը ներառյալ (դեկտեմբերի ցուցանիշները դեռ հայտնի չեն) ԱՄԷ արտահանվել է $ 1 352 954 000 արժեքի ապրանք, որից 79%-ը եղել է տրանզիտային արտահանում, և ներմուծվել $ 69 555 000 արժեքի ապրանք։ Այսպիսով 2023թ. ապրանքաշրջանառությունը ՀՀ և ԱՄԷ կազմել է $ 1 422 509 000՝ չհաշված դեկտեմբեր ամիսը։

Իսկ հիմա ամենա հետաքրքիրը՝ 2021թ. ընթացքում ՌԴ-ից ԱՄԷ է արտահանվել $ 1 193 757 000 արժեքի 71 ԱՏԳ կոդի ապրանքատեսականի, իսկ 2022թ. ընթացքում արտահանվել է $ 7 107 467 000: Այսպիսով, երբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է, որ գրանցել են ՀՀ-ԱՄԷ ապրանքաշրջանառության աճ, իսկ լրատվականները առանց հասկանալու կամ հասկանալով դա տարածում են ժողովրդի մեջ՝ ցույց տալու համար, որ տնտեսություն են զարգացնում, պետք է նշել, որ այս ապրանքաշրջանառությունը որևէ աղերս չունի Հայաստանի տնտեսության զարգացման հետ։ Հակառակ, սա, Հայաստանը մեծ շուկայի վերածելու նախնական փորձեր են։

Հավատացեք, որպեսզի ցանկացած երկրի քաղաքացի լինի պաշտպանված իր իսկ երկրում, տվյալ երկիրը պետք է ունենա Ա) զարգացած տնտեսություն և Բ) ամուր բանակ։

Այս պահին Հայաստանը դարձել է տրանզիտային երկիր և որպեսզի այս տրանզիտը գործի հօգուտ պետբյուջեի և քաղաքացու՝ այն պետք տնտեսությունը զարգացնի՝

– Պետք է զարգացնել արդյունաբերությունը՝ ավելացնելով աշխատատեղերը

– Պետք է կրճատել գործազուրկների թիվը՝ ավելացնելու համար երկրի ներսում առևտուրը

– Պետք է բարձրացնել մարդկանց կենսամակարդակը՝ ապրուստի ձևը, որպեսզի մարդիկ լինեն ավելի գոհ իրենք իրենցից և իրենց ապրած կյանքից

– Պետք է զարգանա փոքր և միջին բիզնեսը, որպեսզի անխափան աշխատի խոշոր բիզնեսը, որպեսզի հարկեր ավելի շատ վճարվեն պետ բյուջե՝ քանակի հաշվին, այլ ոչ թե դրույքաչափի ավելացման հաշվին

– Պետք է նվազագույն աշխատավարձի չափը փոխվի՝ վերևում թվարկածս քայլերից հետո

Երկրի տնտեսությունը պետք է զարգանա այլ երկրների հետ տնտեսական կապերի զարգացման մակարդակով՝ ի նպաստ երկրի կնքված տնտեսական համաձայնագրերի հիման վրա, այլ ոչ թե առևտրականների մակարդակով՝ առնեմ-ծախեմ պայմանագրերի, հակառակ դեպքում Հայաստանը կվերածվի մեծ շուկայի, իսկ ժողովուրդը՝ հասարակ առևտրականների…

Հ.Գ. Նկարներում ՀՀ-ից ԱՄԷ արտահանման պոտենցիալն է՝ ըստ ապրանքների տեսակների»։

Տրանզիտային արտահանումը տնտեսության զարգացման ցուցանիշ չէ և այն չի կարող գումարվել իրական արտահանման ցուցանիշին՝ թվին,…

Posted by Ruzanna Malkhasyan on Saturday, February 3, 2024

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս