Սլովակիայում զանգվածային հակակառավարական ցույցեր են անցկացվել
Սլովակիայում հազարավոր մարդիկ մասնակցել են վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած կառավարության դեմ բողոքի ակցիաներին։
Երկրի մայրաքաղաք Բրատիսլավայում շուրջ 30 հազար ցուցարարներ փողոց են դուրս եկել։ Ակցիայի մասնակիցները բողոքում են վարչապետի ծրագրի դեմ, որով նախատեսվում է վերացնել հատուկ դատախազի գրասենյակը, որը զբաղվում է խոշոր հանցագործություններով և կոռուպցիայով։
Խորհրդարանը դեռ քննարկում է այս օրինագիծը, սակայն իշխող կոալիցիան հատուկ ընթացակարգ է հաստատել, որի միջոցով կարելի է արագ ընդունել փոփոխությունները՝ առանց երկար քննարկումների։
Ընդդիմադիր կուսակցությունների կոչով ցույցեր են տեղի ունեցել նաև Սլովակիայի 31 քաղաքներում և, ինչպես նշում է dpa գործակալությունը, դրանք ամենազանգվածայինն են դարձել անցյալ տարվա դեկտեմբերին բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր։
Իր հերթին TASR գործակալությունը հայտնում է, որ Սլովակիայի ցուցարարների հետ համերաշխության ոչ մեծ ցույցեր են անցկացվել նաև Պրահայում, Բրյուսելում, Փարիզում և եվրոպական մի շարք այլ քաղաքներում։



