Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը մարզային հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ մի խումբ համախոհներ կուսակցություն են ուզում ստեղծել։

Տեղեկացանք, որ Զոհրաբյանն ու Գեւորգ Պետրոսյանը վերջին օրերին մարզային հանդիպումներ են սկսել, հանդիպում են անկուսակցական գործիչների, շարքային բնակիչների հետ, անսպասելի այցելություններ են կազմակերպում անծանոթ անձանց տներ, բացում են դռներն ու ներս մտնում՝ տեղեկացնելով իրենց մտադրությունների մասին։

Հավանաբար, սա կատարվում է առաջիկա քաղաքական գործունեության շրջանակներում: Նրանք արդեն եղել են Շիրակի մարզում, իսկ առաջիկայում նախատեսում են Գեղարքունիքի մարզ այցելել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829